Armsport.am-ը գրում է.
Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն այս ամառ հաստատ չի հեռանա անգլիական «Լիվերպուլից»։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Հաղորդվում է, որ Սալահը չի էլ մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին.
Մոհամեդի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ հաջողությամբ չեն պսակվել։
Սալահն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ արդեն նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։ Նա նաև օգնել է մերսիսայդցիներին հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և Անգլիայի գավաթի եզրափակիչ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/354514/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել