Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի միջև կայանալիք տեսաժողովն անվանել է «անհավասար հանդիպում» Վաշինգտոնի համար:

«Դա այն հանդիպումը չէ, որը ընդհանրապես պետք էր թույլատրել: Միևնույնն է, ինչ «Նյու Ինգլենդ Փեթրիոթս»-ին դուրս բերել դպրոցական թիմի դեմ»,- ասել է Թրամփը` ելույթ ունենալով ամերիկյան Newsmax հեռուստաալիքի եթերում:

Թրամփի կարծիքով՝ չնայած Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ դրական երկխոսությանը՝ իր քաղաքականությունը Մոսկվայի և Պեկինի հանդեմ ավելի կոշտ էր, քան Բայդենի վարչակազմի գործողությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել