«Քեզ հետ Հայաստան» երգը ծնվեց 44-օրյա պատերազմի ընթացում, երկար աշխատանքներից հետո օրեր առաջ կայացավ պրեմիերան և մարդիկ լսեցին «Arevik Music Centre-ի սաների կատարումը նվիրված զինվորներին: Գեղարվեստական ղեկավարի` Լիլիթ Բադալյանի խոսքով, սա պարզապես հերթական ստեղծագործությունը չէր և Blognews-ի հետ զրույցում պատմել է ինչպես երգի ծնվելու, այնպես էլ ԱՄՆ-ում իր կարևոր գործունեության մասին: 

«Պատերազմի ընթացքում գտնվելով հեռվում և մտածելով Հայաստանի մասին ̀ որոշեցի իմ խմբով երգ նվիրել զինվորներին: ԱՄՆ-ում ես տեսա̀ ինպես են փոքրերը մեծերի հետ հավասար փորձում օգնություն ուղարկել Հայաստան, տեսա իրենց ապրումները և որոշեցի, որ պետք է այնպիսի երգ լինի որ կարողանանք ցույց տալ երեխաների էմոցիաները ապրումները և, որ նրանք գիտակցում են իրենց հայ լինելը ու բնավ կարևոր չէ̀ աշխարհի որ ծայրում են ապրում: Ավելացնեմ, որ սա նաև փոքրիկ շնորհակալություն է բոլոր կռված և ընկած տղաներին»:

Լիլիթը նշեց, որ երեխաներից մի մասը երբեք չի եղել Հայաստանում, բայց մեծ սիրով և ջերմությամբ էին կատարում: Իսկ ամբողջ նախապատրաստական աշխատանքները բավականին ծավալուն և երկար էին.  «Համավարակի պատճառով բազում սահմանափակումներ կային, որոշ աշխատանքներ կատարվել են Հայաստանում, որոշներն էլ̀ ԱՄՆ-ում: Երբ զանգեցի Մանե Հակոբյանին, առնվազն 10 րոպեում ուղարկեց երաժշտությունը, նույնքան արագ երգի խոսքերը ծնվեցին Ավետ Բարսեղյանի մոտ, քանի որ այդ շրջանում բոլորիս էմոցիաները կուտակված էին»: 

Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ ռեժիսոր Արթուր Մանուկյանը հատուկ այս տեսահոլովակը նկարահանելու համար մեկնել էր  ԱՄՆ: Օպերատորը` Մկո Մալխասյանն է, իսկ մոնտաժը` Էդուարդ Մատինցյանի: Երեխաները ձայնագրվել են ԱՄՆ-ում, որն արել է Լազզարոն: Փոքրիկների հագուստի ոճաբանը Արմեն Գալյանն է: «Այս ամբողջ ընթացքում խոհրդակցել եմ և իմ կողիքն է եղել պարոն Արմեն Ամիրյանը: Նա նաև ոգեշնչել է ինձ  վերջնական ավարտի հասցնելու համար»: 

«Arevik Music Centre»-ի գեղարվեստական ղեկավար  Լիլիթ Բադալյանը, ԱՄՆ-ում 1.5 տարի առաջ հինել է խումբը: «Ես ուզում եմ, որպեսզի հայ երեխաները մոտ լինեն հայկական մշակույթին, իսկ պատերազմից հետո պետք է ավելի ուժեղանանք, ուժեղացնենք և կրթենք մեր սերունդին, հատկապես ուրիշ երկրում: Քանի որ ես դասավանդելու տարիների փորձ ունեմ ու Հայաստանում էլ զբաղվել եմ նույն գործունեությամբ և բազմաթիվ մանկական երաժշտական խմբերի վոկալ մասի պատասխանատու եմ եղել,  ու երաժշտական պրոդյուսերը, երաժշտական խորհրդատուն, դրա համար այստեղ էլ զբաղվում եմ իր սիրած աշխատանքով: Շուտով նոր խմբակներ կլինեն մեր ստուդիայում և գնալով հույս ունեմ կընդլայնվի, որտեղ երեխաները կգան ու մի քանի ժամով կզգան հայրենիքում»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել