Armeniasputnik.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներն այս պահին էլ շարունակվում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Դիտարկմանը, թե գյուղի բնակիչները տարհանվել են, Երանոսյանը պատասխանեց. «Ես առաջ եմ եկել, գյուղում չեմ, բնակիչներից տեղյակ չեմ։ Շատ խառն եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»։

Կութ գյուղի ուղղությամբ ոչ գիշերը, ոչ էլ մինչ այս պահը կրակոցներ չեն եղել։ Գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը դժվարությամբ է հիշում` վերջին սահմանային միջադեպը նախորդ ուրբա՞թ, թե՞ շաբաթ օրն է եղել։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուստներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել