Մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը.

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել