«Բայդենի վարչակազմի դրդապատճառները եւ նպատակները պարզ են»: Այս մասին ասել է ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ խոսելով նախագահ Ջո Բայդենի՝ հետախուզական ծառայություններին նոր կորոնավիրուսի ծագման մասին զեկույց ներկայացնելու հանձնարարականի մասին:
«ԱՄՆ հետախուզական համայնքի մռայլ պատմությունը աշխարհին վաղուց է հայտնի», - հավելել է նա՝ նկատի ունենալով զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար Իրաքի հասցեին ԱՄՆ անհիմն մեղադրանքները, որոնք հանգեցրին այդ երկիր ներխուժման:
Ըստ Լիցզյանի՝ լաբորատոր արտահոսքի տեսությունը «անարգանք է գիտության նկատմամբ եւ խաթարում է համավարակի դեմ գլոբալ պայքարը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախօրեին Բայդենը ԱՄՆ հետախուզական գործակալություններին հանձնարարել է առաջիկա երեք ամիսներին զեկույց կազմել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Մասնավորապես, հետախուզական ծառայությունները պետք է փորձեն պատասխանել հարցին՝ թե արդյո՞ք Covid-19-ը կենդանական ծագում ունի, թե՞ ի հայտ է եկել լաբորատորիայից արտահոսքի հետեւանքով:
Բայդենի հրամանը ահազանգ է վիրուսի առաջացման վերաբերյալ վեճերի թեժացման` վարակը հայտնվել է Ուհանի շուկայում կենդանիների հետ շփմա՞ն, թե՞ նույն քաղաքի գերպաշտպանված հետազոտական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի պատճառով:
Պատասխանը մեծ նշանակություն ունի ինչպես Չինաստանի համար, որը հայտարարում է, որ ինքը պատասխանատվություն չի կրում համավարակի համար, այնպես էլ Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) ավելի վաղ ֆինանսավորել է Ուհանում չղջիկների կորոնավիրուսի հետազոտությունը, սակայն հերքում է աջակցությունը «ֆունկցիոնալությունը բարձրացնող» փորձերին, որոնք ենթադրում են վարակի փոփոխություն՝ մարդկանց փոխանցելի դարձնելու համար: Դրամաշնորհը կասեցվել է անցյալ տարի նախկին նախագահ Դ



