22:40

Մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին, ապա խոնարհեցին դրոշները, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:

20:30

Ջահերով երթի մասնակիցներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

19:00

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին կհաջորդի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և ավանդաբար յուրաքանչյուր տարի դրան նախորդող օրը Հայաստանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր, որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:

Ջահերով երթ առաջին անգամ տեղի է ունեցել 1999-ին ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ և ավանդաբար շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել