168.am-ը գրում է.

Այս րոպեներին Քննչական կոմիտեի շենքում գտնվող Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ձերբակալվում է:

Տեղեկությունը 168.amի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը: Ձերբակալության իրավաչափությունն ըստ պաշտպանի, իրենք անպայման կվիճարկեն դատարանում:

Հիշեցնենք, որ Մ․ Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել