Խոյ

Խոյերը կոպիտ, կարելի է ասել՝ պողպատյա կատակների սիրահարներ են։ Եթե նրա ծանոթներից որևէ մեկի հետ կուրյոզ, անեկդոտանման դեպք է պատահել, Խոյը կսկսի անզուսպ ծիծաղել։ Նա կարող է նաև ինտիմ թեմայով կատակ անել, ինչով կստիպի իրեն շրջապատող անձանց ամաչել։ Գլխավորը, որ կատակը կարճ լինի, քանի որ Խոյի համբերությունը, որպես կանոն, ավարտվում է արդեն 10-րդ վայրկյանին։

Իսկ ահա Խոյի վրա ծիծաղել խորհուրդ չի տրվում ոչ ոքի։ Եթե նրան փորձում են ծաղրի առարկա դարձնել, այս մարդը դուրս է գալիս համբերությունից, ընդ որում, դա տեղի է ունենում ակնթարթորեն։ Եվ չփորձեք հիշել նրա նախկին արարքները։ Եթե դուք սկսեք ծիծաղել նրա անցյալի վրա, ապա վտանգում եք ռիսկի ենթարկել նրա հետ ընկերությունը։

Ցուլ

Ցուլի համար ամենահուզիչ ու մտահոգող թեման, իհարկե, փողն է։ Դրա համար էլ նյութական արժեքների մասին, մասնավորապես, այն մասին, որ նա իր փողերի զգալի մասից զրկվել է իր իսկ հիմարության պատճառով, կատակներն այս մարդու մոտ հարուցում են հոմերական ծիծաղ։ Դե, իսկ եթե անեկդոտանման պատմություն տեղի է ունեցել Ցուլին մտերիմ մարդու հետ, այդպիսի կատակով կարող ես նրա տրամադրությունը բարձրացնել ողջ օրվա համար։

Ճիշտ է, եթե փողի մասին ձեր կատակների մեջ դուք շոշափում եք հենց իրեն՝ Ցուլին, նույնիսկ ամենաիսկական ծիծաղաշարժ կատակը նրան հազիվ ժպտալ կստիպի։ Ցուլերն ատում են սեփական ժլատության ու ու ֆինանսական խնդիրների վերաբերյալ կատակները։ Եթե ռիսկի դիմեք ու այդ թեմայով կատակներ անեք, կտեսնեք, թե որքան նեղացկոտ է այդ մարդը։

Երկվորյակներ

Երյվորյակները պաշտում են այն կատակները, որոնցում պատմվում է ամուսնական դավաճանության ու ինտիմ կազուսների մասին։ Կենդանակերպի այս նշանին պատկանող անձինք իրենք էլ դեմ չեն նման կատակներ անել կամ կյանքից վերցրած ծիծաղաշարժ պատմություններ անել ու բոլորին ստիպել քրքջալ։ Լավ է, իմանալով Երկվորյակների բարեսիրտ բնավորությունը, մարդիկ նրանից չեն նեղանում, նույնիսկ, երբ իրենք են դառնում նրա կատակների հերոսը։

Միևնույն ժամանակ՝ թեթև ու բարի կատակները Երկվորյակների կողմից չեն հասկացվում ու ստիպում են, որ վերջինս կասկածներ ունենա պատմողի հումորի զգացման մասին։ Օրինակ, եթե պատմության վերջում չարը պատժվում էր, այս նշանի ներկայացուցիչներն այդ կատակը հիմար ու բոլորովին էլ ոչ ծիծաղելի կհամարեն։ Ընդհանրապես, այն կատակները, որոնցում ծաղր ու ձեռք առնելու տարրեր չկան, դժվար թե գոհացնեն նրանց։

Խեցգետին

Խեցգետինները ընտանիքի մարդիկ են, դրա համար էլ զարմանալի չէ, որ նրանք սիրում են ընտանիքի մասին կատակներ։ Օրինակ, նրանք շատ են հավանում հիմար փեսայի կամ անտանելի զոքանչի, ամուսնու և կնոջ կոնֆլիկտի ու նույնիսկ չլսող երեխաների մասին անեկդոտները։ Ավելին, Խեցգետինները, կարելի է ասել, հավաքում են նման բանահյուսություն՝ հիշելով ու այն վերապատմելով բազմիցս։ Միևնույն ժամանակ՝ Խեցգետիններն այնքան էլ ինքնավստահ մարդիկ չեն, դրա համար էլ չեն սիրում իրենց մասին կատակներ։ Հատկապես ցավագին են նրանք ընդունում իրենց թերությունների ու ոչ կատարյալ արտաքին տեսքի մասին կատակները։ Նույնիսկ անմեղ կատակից նրանք կարող են այնպես վիրավորվել, որ խզեն բոլոր հարաբերություններն այն անողի հետ։

Առյուծ

Առյուծներն ինքնավստահ մարդիկ են, ովքեր պաշտում են հումորը ու իրենք էլ սիրում են կատակել։ Ընդ որում, կատակի թեման այնքան էլ կարևոր չէ, գլխավորը, որ այն իսկապես ծիծաղելի լինի։ Ճիշտ է, վաղուց նկատվել է, որ Առյուծներին լրջորեն ծիծաղեցնում են անհաջողությունները, որոնք տեղի են ունենում իրենց ծանոթների, կոլեգաների ու բիզնես-գործընկերների հետ։

Առյուծը բացարձակապես տանել չի կարողանում իր ու իր հարազատների վերաբերյալ կատակները։ Անգամ, եթե այդ կատակը ոչ մի չար բան չի պարունակում, այն կարող է լրջորեն բարկացնել այս նշանի ներկայացուցչին։ Այդ պատճառով էլ Առյուծի անձնական կյանքի մասին կատակներ ավելի լավ է չանել, էլ չենք խոսում՝ այն ծաղրելու մասին։ Այս մարդու զայրույթը հարուցելը շատ հեշտ է, իսկ կատաղության պահին Առյուծը սարսափելի է։

Կույս

Կույսերը չափազանց լուրջ մարդիկ են, և դրա համար էլ կատակների հանդեպ նրանք հատուկ վերաբերմունք ունեն։ Նրանց դուր է գալիս արդիական հումորը, որը վերաբերում է այն բանին, թե ինչն է տվյալ պահին հետաքրքրում նրանց։ Այսպես, օրինակ, սիրահարված Կույսին դուր կգա զվարճալի սիրո պատմությունը կամ զգացմունքների մասին կատակները։ Իսկ եթե Կույսերը զբաղված են շինարարությամբ, ակտուալ կլինեն հենց այդ թեմայով կատակները։

Բայց վախեցեք Կույսի մասին հիմար կամ լպիրշ կատակներ անել։ Այս մարդը բացարձակապես չի ընկալում «գոտկատեղից ներքև» կատակներն ու բացասաբար է վերաբերվում անմիտ, հիմար կատակներին, հատկապես, եթե դրանք դիպչում են մեկ այլ մարդու պատվին և արժանապատվությանը։ Այդ դեպքում Կույսն անմիջապես եզրակացություն է անում պատմողի ինտելեկտի մասին ու այդուհետ աշխատում է խուսափել այդ մարդու հետ շփումներից։

Կշեռք

Կշեռքները հայտնի ինտելեկտուալներ են, և դրա համար էլ պաշտում են խելացի կատակները, որոնք ստիպում են մարդուն կարդալ տողատակերը։ Նրանք իրենք էլ նույն կերպ են կատակում, ինչով իրենց շրջապատող մարդկանց փակուղի են մտցնում։ Ի դեպ, ըստ հումորրի զգացողության էլ՝ նրանք ընտրում են իրենց շրջապատը։

Կշեռքները հայտնի մարդասերներ են, ովքեր չեն սիրում չար կատակներ, հատկապես, եթե դրանցում ծանոթ մարդ է ծաղրվում։ Եթե կատակն ինչ-որ մեկի արժանապատվությունն է խոցում, եթե այն լպիրշ կերպով է հնչում, Կշեռքներն անպայման, դա լսելով, կկնճռոտվեն։ Նրանց բացարձակապես դուր չեն գալիս այդ կարգի հումորները և դրանք անող մարդիկ՝ նույնպես։

Կարիճ

Ի տարբերություն Կենդանակերպի նշանների մեծամասնության՝ Կարիճները սիրում են բիրտ և նույնիսկ լպիրշ կատակներ, բայց միևնույն ժամանակ՝ չանցնելով թույլատրելիի սահմանները։ Նրանց դուր են գալիս մարդիկ, ովքեր կարողանում են սահմանային կատակներ անել։ Ի դեպ, հաճախ կատակները Կարիճի համար յուրատեսակ ֆլիրտներ են, որոնցով նա փորձում է գրավել հակառակ սեռի ներկայացուցչին։

Կարիճները սրբորեն պաշտպանում են իրենց ընտանիքը ցանկացած ոտնձգությունից, այդ թվում և՝ ծաղրից։ Դրա համար էլ Կարիճի կամ նրա մտերիմների մասին կատակներ անել խորհուրդ չի տրվում ոչ ոքի։ Նույնիսկ, եթե կատակը բոլորովին անմեղ լինի, այս նշանի ներկայացուցիչը կարող է քեն պահել։ Իսկ Կարիճների արյունարբուության ու վրիժառության մասին լսել են բոլորը։

Աղեղնավոր

Աղեղնավորը սիրում է ի սրտե կատակել։ Այս մարդը պաշտում է բոլոր հնարավոր խաղարկությունները, դրա համար էլ նրա շրջապատի մարդիկ միշտ նրանից ինչ-որ տարօրինակ բան են սպասում։ Աղեղնավորը պաշտում է հումորը ու գնահատում այն մարդկանց, ովքեր կարողանում են կատակով մեղմել լարված իրավիճակը։ Ի դեպ, իր շրջապատում էլ միայն այնպիսի մարդիկ են, ովքեր կարողանում են կատակել։

Կարևոր է հասկանալ, որ Աղեղնավորի հումորը լուսավոր, կենսական հումոր է։ Միևնույն ժամանակ՝ նա տանել չի կարողանում այն մարդկանց, ովքեր փորձում են կատակներ անել տխուր թեմաներով կամ ծաղրել մարդկանց, ում հետ դժբախտություն է պատահել։ Ընդհանրապես այն կատակները, որոնցից նեգատիվ է դուրս գալիս, դուր չեն գալիս Աղեղնավորներին, դրա համար էլ այդ հումորը հազիվ թե նպաստի ձեր մտերմությանը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները լուրջ անձնավորություններ են, որոնք հումորին առանձնապես առաջնային նշանակություն չեն տալիս։ Այս մարդիկ տարված են կարիերայով, տնով, իսկ հումորը նրանց պետք է միայն տրամադրությունը բարձրացնելու և ձանձրույթը փարատելու համար։ Դրա համար էլ Այծեղջյուրները գերադասում են բարի, պոզիտիվ հումորը, որում կոպտություն ու խայթոց չկա։ Ճիշտ է, իրենք կատակելու հետ այնքան էլ սեր չունեն՝ համարելով, որ ուրիշների մոտ դա ավելի լավ է ստացվում։

Միևնույն ժամանակ՝ Այծեղջյուրները շրջապատողների վատը չեն ցանկանում, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն ծիծաղի այն կատակների վրա, որից տուժում է մեկ այլ մարդ։ Այս անձինք գիտեն, որ ուրիշի դժբախտության վրա ծիծաղելն առնվազն հիմարություն է, էլ չասած այն մասին, որ դրանով կարելի է դժբախտություն բերել ինքդ քեզ վրա։

Ջրհոս

Ջրհոսները պաշտում են ինտելեկտուալ հումորը։ Արժանի կատակը կարող է նրանց համար ողջ օրվա համար դրական էներգիայի աղբյուր դառնալ։ Նուրբ կատակելն ամեն մեկին տրված չէ։ Ջրհոսները գիտեն այդ մասին, դրա համար էլ այս ունակությունը նրանց համար զրուցակցի ինտելեկտուալ զարգացման չափանիշ է հանդիսանում։

Պարզ, սովորական, կենցաղային կատակները, որոնք շատերի մոտ հոմերական ծիծաղ են հարուցում, Ջրհոսների համար հիմար ու լկտի են թվում։ Նրանք չեն ընդունում այդպիսի հումորը։ Նման իրավիճակներում Ջրհոսը կարող է հեշտորեն ընդհատել զրուցակցին, որ ցուցադրի իր հումորիստական ունակությունները։

Ձկներ

Ձկները գնահատում են հումորը, ընդ որում, նկատելի է, որ նրանք որոշակի ձգտում ունեն որոշակի երկրների ազգային հումորի նկատմամբ։ Օրինակ, Ձկներին դուր կգա, եթե դուք ողջ երեկոյի ընթացքում պատմեք հայկական անեկդոտներ կամ հրեական կատակներ անեք։ Այս անձինք պատրաստակամորեն ընդունում են կոլորիտային հումորը և հաճախ այն ցուցադրում են իրենց շրջապատում։

Ձկներն ատում են չարամիտ խաղարկությունները։ Նրանց բացարձակապես դուր չի գա, թե դուք որոշեք ինչ-որ բան սարքել նրանց գլխին՝ վախեցնելով կամ մարդկանց մոտ նրանց վատ վիճակի մեջ դնելով։ Եվ նույնիսկ այդպիսի կատակի ծիծաղելի ավարտը հազիվ թե նրանց զվարճալի թվա, քանի որ իրենց բնույթով այդ մարդիկ շատ վախկոտ են։ Ավելին, հումորը, որից տուժում է մեկ այլ մարդ կամ կենդանի էակ, չի կարող Ձկների մոտ ժպիտ հարուցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել