Tert.am-ը գրում է.

Անցյալ շաբաթ համաշխարհային մեքենաշինական հսկաները հայտնել են իրենց նորույթների մասին, որոնք ներկայացնում է Motor.ru-ն:

Ճապոնական Lexus ընկերությունը ներկայացրել է LF-Z Electrified մոդելը, որը կոչված է ցույց տալու ապրանքանիշի սերիական էլեկտրամեքենաների ապագան: Էլեկտրական քրոսովերը զինվել է 544 ձիաուժ հզորությամբ շարժիչով և Direct4 նորագույն լիաքարշակ համակարգով: Առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժամ: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 600 կմ տարածություն:



Genesis ընկերությունը Լոս Անջելեսում նոր կոնցեպտային մեքենա է ներկայացրել, որն ստացել է Concept X անվանումը: Նորագույն մեքենան ներկայացնում է ապրանքանիշի ապագա էլեկտրամեքենաների դիզայնը: Այն դարձել է ընկերության 5-րդ կոնցեպտային մոդելը:



Range Rover ընկերությունը միանգամից մոդելի երկու տարբերակ է ներկայացրել` SVAutobiography Ultimate և SVAutobiography Dynamic Ultimate անվանումներով: Երկու մոդելն էլ արդեն հասանելի է պատվերների համար`183 706 և  147 441 ֆունտ ստերլինգով` համապատասխանաբար: 

Mercedes-AMG-ն բացահայտել է 800 ձիաուժ հզորությամբ E Performance շարքի հիբրիդային մոդելի մանրամասները: Շարքի Mercedes-AMG GT 73 առաջին հիբրիդային մոդելը զինվել է M177 V8 4.0 երկտուրբո շարժիչով, հավելյալ գեներատորով, որոնք համադրվում են էլեկտրաշարժիչի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել