Budetezdorovy կայքը հրապարակել է հրաշալի նորություն՝ հատկապես քաղցրակերների համար: Պարզվում է, որ շոկոլադն ամրացնում է ատամների էմալն ու օգնում է պայքարել կարիեսի դեմ: Այժմ մի շարք ատամնաբույժներ խորհուրդ են տալիս այս համեղ քաղցրավենիքը՝ պրոֆիլակտիկ նպատակներով:
Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Նպատակին հասնելու համար մի քանի պայմաններ կան:
Հարցն այն է, որ շոկոլադը պարունակում է այնպիսի հատիկներ, որոնք լցված են սպիտակ բյուրեղային փոշիով, որի անունը CBH է: Հենց այս փոշին էլ օգնում է ամրացնել ատամների էմալը: Հիշեցնենք, որ յուղոտ սպիտակ և մուգ շոկոլադի մեջ այս բաղադրիչը բացակայում է: Այդ պատճառով չափազանց կարևոր է շոկոլադի ճիշտ ընտրությունը:
Այսպիսով, ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել:
- Մուգ շոկոլադի սալիկն իր բաղադրության մեջ 6-8 գ-ից ավելի շաքար չպետք է պարունակի
- Այն պետք է պարունակի առնվազն 70% կակաո
Հիշեք, որ չի կարելի ուտել շոկոլադի սալիկը մեկ անգամից: Հետևեք հիգիենայի կանոններին և ամեն անգամ՝ ուտելուց հետո, հնարավորության դեպքում, ողողեք կոկորդը:
Ճիշտ սննդակարգի և մի քանի կանոնների հետևելու դեպքում՝ մուգ շոկոլադը ոչ միայն չի վնասի կազմվածքին, այլև կլավացնի արյան շրջանառությունն ու կբարձրացնի տրամադրությունը: