Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել