ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը, հայտնում է ԱԻՊԾ-ն:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել