168.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտակայքից հինգ ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ տղաները ոստիկանություն հրավիրել են կարգ խախտելու պատճառով. ակտիվիստները կարմիր ներկով ներկել են մայթը: Քիչ առաջ տղաներին արդեն ազատության մեջ էին և վերջիններս վերադարձան քաղաքապետարանի մետ Ոստիկանություն հրավիրված Վահագն Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ոստիկանություն տանելուց միայն 1 ժամ 10 րոպե անց են ներկայացվել հիմքերը, թե ինչու են իրենց ոստիկանություն հրավիրել. «Այնտեղ բացարձակապես կատարվածի հետ կապ չունեցող իրադարձություններ էին մատնանշված՝ իբր մենք ներկանյութով գծեր ենք գծել և փակել ենք ճանապարհը զուգահեռաբար: Այո, ճանապարհը փակել եմ, ես անձանբ փակել եմ ճանապարհը, փորձել եմ փակել այն բանից հետո, երբ Վահե Գևորգյանին ապօրինի կերպով, կարելի է ասել՝ առևանգեցին, երբ նա իմ մեքենայից ոտքը դրեց ներքև»: Վահագն Մինասյանն ասաց, որ իրենք ոստիկանությունում հրաժարվել են բացատրություն տալ, չեն ստորագրել որևէ փաստաթուղթ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ