Եթե Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքի ադմինիստրացիան, Աստված չանի, հանկարծ հանձնի Հայաստանի իշխանություններին:
1)Մի հատ ստատուս գրելը - հատը 150 դրամ:
2)Share անել, վիդեո - 500դր., ֆոտո-250դր, հոդված կամ տեքստ - հատը 50 դրամ:
3)Ընդդիմության խմբերում ընդգրկվելը - 2000 դրամ:
4)Ստեղծել խումբ - 5000 դրամ:
5)Փոխել գլխավոր լուսանկարը - 500 դրամ:
6)Քոմենթ անել նկարի տակ - 200 դրամ, գրառման տակ - 100 դրամ, share արած հումորի տակ - 50 դրամ:
7)Ընկերության հայտ ուղարկելը հասարակ մարդկանց - մեկ հոգուն` 1000 դր.:
8)Ընկերության առաջարկ ուղարկել ճանաչված մարդկանց - մեկ հոգուն` 3000 դր.:
9)Ընկերոջը հանել ընկերների ցուցակից - մեկ հոգուն` 1000դրամ:
10)Tag անել ճանաչված մարդկանց - մի հոգուն` 1200դրամ:
11)Tag անել ընկերներին - մի հոգուն` 350դր.:
12)Լայք տալ ընդդիմադիր ստատուսների տակ - մեկ հատին 1500 դրամ:
13)Առաջարկել ընկեր ընկերոջ համար - 800 դրամ:
14)Խաղերի առաջարկ ուղարկել - 250դրամ:
15)Առաջարկել հավանել էջ - 400 դրամ:
16)1000-ից ավել ընկեր ունենալու դեպքում հարկ վճարել ամսական 5000 դրամ:
17)Ջնջել ընկերոջ քոմենթը, մեկ հատը - 200 դրամ:
18)Ջնջել սեփական քոմենթը - մեկ հատը 100 դրամ:
19)Բլոկ անել կամ բլոկից հանել - մեկ հոգուն 10.000 դրամ:
20)Փոխել գաղտնաբառը - 15.000 դրամ:
21)Փոխել անուն-ազգանունը - 25.000 դրամ:



