«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց Հենրիխ ՄխիթարյանիPanARMENIAN.Net -ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, հաղորդում է Bild-ը:

Օգոստոսի 10-ին «Բորուսիան» մրցելու է «Աուստսբուրգի» դեմ:

«Միկին չի կարողանա խաղալ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ֆուտբոլիստը հուլիսի կեսերին վնասվածք էր ստացել և բաց թողել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը «Բորուսիայի» դեմ: Վերականգնվելով վնասվածքից` Մխիթարյանը սկսել է մարզվել թիմի հիմնական կազմի հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել