News.am-ը գրում է.
Գյումրիի «Շիրակի» կազմը համալրել են երկու ֆուտբոլիստներ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շիրակի» հետ կես տարվա պայմանագիր են կնքել Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը և 24-ամյա պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Իշխանյանը Գյումրիի թիմում հանդես կգա 89 համարի մարզաշապիկով, իսկ Հակոբյանը՝ 2։
Այս մրցաշրջանի առաջին հատվածում Հայկ Իշխանյանը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում», որը դադարեցրել է ելույթները Հայաստանի առաջնությունում: Ռոբերտ Հակոբյանը Երևանի «Փյունիկի» սան է: Նա օրեր առաջ է հեռացել երևանյան ակումբից, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 130 հանդիպում (ներառյալ Առաջին խմբի առաջնության խաղերը)։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/allregions/allthemes/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել