Tert.am-ը գրում է․

Վերածննդի դարաշրջանի ֆլորենտինացի վարպետ Սանդրո Բոտիչելիի վրձնին պատկանող «Մեդալիոնով երիտասարդը» կտավը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 92 մլն դոլարով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sothebys աճուրդի տանը:

Նկարչի ստեղծագործությունը, որը ստեղծվել է 1470-1480 թվականներին և երկար ժամանակ պատկանել է բրիտանացի արիստոկրատի ընտանիքի մի քանի սերունդներին, գնահատվում էր 80 մլն դոլար: Թեև ենթադրվում էր, որ աճուրդում այն կարող է վաճառվել մինչև 100 մլն դոլարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել