Tert.am-ը գրում է.

Երկուշաբթի բազմակիլոմետրանոց հերթերում հարյուրավոր բեռնատարներ են մնացել Վրաստանի և Ռուսաստանի հսկիչ-անցակետերում, որը եղանակային պայմանների պատճառով փակվել էր դեռևս հունվարի 11-ին։ Այս ճանապարհն առանցքային մայրուղի է, որը ՌԴ-ի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունը Վրաստանում մեծ մտավախությամբ են ընդունել, «Կոմերսանտ»-ում հրապարակված հոդվածում գրում է վելուծաբան Գեորգի Դվալին։

Նրա խոսքով՝ Վրաստանի ընդդիմությունը՝ ի դեմս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, արդեն նախազգուշացրել է, որ երկրի վրա կախված է «Հարավային Կովկասի անդամահատված հատվածը» դառնալու վտանգը։

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ ռազմավիրական ճանապարհի փակումը հազվադեպ երևույթ չէ։ Մինչդեռ այդ մայրուղին ռազմավարական նշանակություն ունի, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար, որը արևելքից շրջափակված է Ադրբեջանի կողմից, նշում է նա՝ հավելելով, որ ավելի վաղ Ասիական զարգացման բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ Վրաստանին մոտ 500 մլն դոլար էր հատկացրել ավտոճանապարհի վերակառուցման համար՝ հաշվի առնելով դրա նշանակությունը Հայաստանի համար: Բայց հիմա այդ նախագծի ապագան մշուշոտ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել