Tert.am-ը գրում է․
Երևանի տարբեր փողոցներում այսօր երեկոյան բողոքի ակցիաներ իրականացվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Տարբեր հատվածներում փակվել էին ճանապարհները, ցուցարարները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ հեռացիր»։
Կաթվածահար էր եղել մայրաքաղաքի երթևեկությունը․ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկը փակած քաղաքացիներն ավելի ուշ երթով հասան Հանրապետության հրապարակ։ Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց մի քանի քաղաքացի։
Փակ էր նաև Մյասնիկյան պողոտան․ այստեղ ճանապարհը փակել էին բեռնատարները։
Քաղաքացիների մեկ այլ խումբ փակել էր Աբովյան պուրակին հարակից ճանապարհը՝ դեպի Սարալանջի մայրուղի։
Ակցիայի մասնակիցներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Հարցին էլ՝ արդյո՞ք փողոցներ փակելն այն ճանապարհն է, որով կարող են հասնել իրենց նպատակին, քաղաքացին արձագանքեց․
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



