Armsport.am-ը գրում է․

Այս մրցաշարը 2020թ,-․-ի վերջին մրցաշարն էր, որտեղ մարզիկները ցույց տվեցին բարձր արդյունքներ՝ հատկապես վազող թիրախ ձևում։ ՀՀ Սպորտի վարպետի թեկնածուի նորման լրացրեց վազող թիրախ ձևի մարզիկ  Տիգրան Մանուկյանը։ 2 օր անընդմեջ բարձր արդյունք ցույց տվեց Գումրու քաղաքապետրանը ներկայացնող,  վազող թիրախ ձևի մարզիկ  Գոռ Խաչատրյանը, ով մրցման առաջին օրը վազող թիրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր կրկնեց ՀՀ ռեկորդը։  Իսկ երկրորդ օրը խառը վազք, 10մ, 20+20  վարժությունում՝ խոցելով 385 միավոր, 1 միավորով անցավ ՀՀ ռեկորդը։

ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ  խորհրդի նիստը մրցման «ուժեղագույն մարզիկ» ընտրեց  Գոռ Խաչատրյանին,  ում, ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի ֆինանսավորմամբ պարգևատրեցին  հավաստագրով և դրամական պարգևով, դրանով իսկ ոգևորելով ոչ միայն Գոռին, այլև մնացած բոլոր մարզիկներին ձգտելու, միշտ պատրաստված  լինելու  և էլ ավելի բարձրացնելու իրենց արդյունքները։

Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները և հաղթող մարզիկների անձնական մարզիչները արժանացան դրամական պարգևների․ մարզիկները ստացան նաև մեդալ և պատվոգիր»,-ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել