Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:

«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել է  խորհրդարանում:

Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակn, ընդհանուր առմամբ, լավ է, սակայն որոշակի խնդիրներ դեռևս կան, գտնվում է վերականգնման փուլում:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների:

Աննա Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել