Panorama.am-ը գրում է․

«Քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, մոտ 10 անգամ տապալել է սահմանադրական կարգը, պաշտոնը լքելուց հետո անմիջապես արժանանալու է իրավապահների ուշադրությանը, դրա համար էլ փորձում է ձգել իր իշխանությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանության անհամաձայնությանը՝ ՀՀ-ում ռազմական դրությունը չեղարկելուն։

Նրա խոսքով, այդ իսկ պատճառով իմքայլական պատգամավորները կամակատարի նման, ցուցումով կողմ կամ դեմ են քվեարկում։

Անդրադառնալով որոշ «շառլատանների» հայտարարություններին, թե ընդդիմությունն այսօր պաշտոնակռվի է դուրս եկել, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ ես պաշտոն ունեմ էսօր։

«Ես ԱԺ պատգամավոր եմ, բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոնյա։ Ես այսօր պաշտոն ունեմ, բայց ասում եմ՝ եկեք ցրենք ԱԺ-ն, ե՞ս եմ դուրս եկել պաշտոնակռվի։ Էսօր եթե մեզ հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ այ մարդ, գործ չունենք, ձեն չհանենք, մեր համար սուս-փուս նստենք, աշխատավարձ ստանում ենք, խրախուսում ստանում ենք...։ Ամոթ է նման մեղադրանք հնչեցնելը, սա մանիպուլյացիա է։ Մենք պաշտոնի կարիք չունենք, մենք այսօր պաշտոն զբաղեցնում ենք»,- շեշտեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել