168.am-ը գրում է.

«Հենց հիմա փոխանցում եմ $1 000 000 «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ առաջին հերթին հայկական բանակին սատարելու համար։ Նաև ավելի քան կես միլիոն դոլարի գույք եմ ուղարկել:

Օգնել ենք, օգնում ենք, օգնելու ենք։

Պիտի օգնենք մարտերի ժամանակ հերոսաբար ընկած մեր մարտիկների ընտանիքներին։ Հաղթանա՛կ»։

Ռուբեն Գրիգորյանը Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում լայնածավալ նախագծեր իրականացնող «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» ընկերության հիմնադիրն է։ Արժեքավոր է նաև նրա հասարակական գործունեությունը. Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծողն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանի հայերի միավորման համանախագահը։

Գրիգորյանը բազմաթիվ հոդվածների, գրքերի, ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում մի քանի տասնյակի են հասնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել