Tert.am-ը գրում է․

Թուրքիան տագնապալի տեմպերով ծախսում է իր արտարժութային պահուստները՝ լիրային օգնելու համար:

Ինչպես նշում է ahvalnews.com կայքը, նման տեսակետ է հայտնել համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվեն Հանկեն:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա փեսայի՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրակի տնտեսական քաղաքականությունը լիրան հասցրել է նվազագույնին, և Թուրքիան պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ այդ միտումը փոխելու համար»,-նշել է Հանկեն:

«Թուրքիան իր արտարժութային պահուստների միջոցով այրվում է այնպես, ինչպես տունը հրդեհի ժամանակ»,- գրել է փորձագետը Twitter-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել