ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։

ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել»,-գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել