Դժվար է պատկերացնել թե ինչպես է այս կինը հասցնում, բայց Վիկտորյան, ով 45 տարեկան է, կարողանում է համատեղել անձնական կյանքը կարերայի հետ և այդ ընթացքում ունենում է հիանալի տեսք: Մոդելը իր գաղտնիքները չի բացահայտում, սակայն ինչ-որ չափով կարողացել ենք բացահայտել գեղեցկության գաղտնիքները:

Նկարներին նայելով չենք էլ կարողանում պատկերացնել, որ նա արդեն 45 տարեկան է: Այստեղ դերը ոչ միայն գենետիկայինն է, այլ նաև խնամքինն է: 

Գաղտնիք 1

Երգչուհին առօրյան բավականին խիտ է: Ամեն ինչ հասցնելու համար կինը իր օրը սկսում է առավոտյան 6-ին: Արթաթանլուց հետո անպայման մեկ բաժակ ջուր է խմում, որը օգնում է օրգանիզմին արթնանալ: Դրանից հետո թարմ մրգեր է ուտում: Սնվելուց հետո հերթը մարզվելունն է: 

Գաղտնիք 2

Յուրաքանչյուր օր Վիկտորյան ավելի քան 5կմ վազում է, որից հետո 60 րոպե մարզվում է սեփական մարզիչի հետ: Որոշ ժամանակ առաջ կինը նշել է, որ պարերը նրան երջանկացնում և ուրախացնում է: Երգչուհին նշում է, որ մարզումներից հետո ավելի լավ է կարողանում աշխատել: Այդ իսկ պատճառով էլ առավոտյան է մարզվում:

Գաղտնիք 3

Վազքից և մարզումներից անմիջապես հետո լոգանք է ընդունում: Տաք ցնցուղից հետո, անմիջապես միացնում է սառը ջուրը: 

Գաղտնիք 4

Վիկտորյան շատ հաճախ էր փորձարկումներ անում սննդի հետ, մինչև հասավ այն մտքին, որ պետք է լսել օրգանիզմի ցանկությանը և սիրել մարմինը այնպես, ինչպես որ այն կա: Հրաժարվեց մսից, փոխարենը օգտագործում է ձուկ: Նաև նշեմ, որ Վիկտորյան բացարձակ չի օգտագործում ալկոհոլ, սուրճ, կոնֆետներ: Եվ, որ ամենակարևորն է, օրական 2 լիտր ջուր է խմում: 

Գաղտնիք 5

Վերը նշածի հետ մեկտեղ տիկին Բեքհեմը չի մոռանում վիտամինների մասին: Հենց վիտամիններն են, որ օգնում են նրան լինել այսպես առողջ ու գեղեցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել