Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 17-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 067, մահացության ցուցանիշը՝ 278:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 069
2. Ռուսաստան – 6357
3. Իրան - 4106
4. Ադրբեջան – 3383
5. Թուրքիա – 2967
6. Վրաստան – 336
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 278
2. Իրան – 235
3. Ռուսաստան – 108
4. Թուրքիա –71
5. Ադրբեջան – 50
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 38, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 41 701 է, մահվան դեպքերինը՝ 1068:
Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34655, փաստացի բուժվողներինը՝ 5978 (մեկ օրում նվազել է 40-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



