Հռոմեական կայսրության փլուզումից, Արևմուտքի և Արևելքի պառակտումից հետո, ինչպես նաև Մեծ գաղթի հետևանքով բարբարոս ժողովուրդների ներխուժումներից հետո Եվրոպայի կայունությունն ու հզորությունը,  ընկան ՝վերածվեցին փլատակների:Ամենաշատը տուժեց հիգիենան և առողջությունը:

Միջնադարի հիգիենան այդքան էլ սարսափելի չի եղել, ինչպես որ այն նկարագրվում է ֆիլմերում: 

Անձնական հիգիենա

Վաղ միջնադարում վիկինգները ունեին անձնական հիգիենայի լավագույն փորձը: Այս մարդիկ շատ էին մտածում իրենց արտաքնի մասին: Առավել ուշագրավ փաստն այն էր, որ վիկինգները համարյա ամեն օր անհրաժեշտ էին համարում լողալ գետերի սառը ջրերում: Մազերի նկատմամբ մեծ ուշադրություն ունեին, քանի որ դրանց համար օգտագործում էին փղոսկրեր և փայտեր:

Միջնադարում գյուղացիները  ջրհորների ջրով էին լողանում: Եթե հոտից ազատվելու անհրաժեշտություն կար , ապա նրանք մաքրում էին ձեռքերը հաց ուտելուց առաջ, ինչպես նաև շաբաթական մեկ անգամ կամ մի քանի անգամ լողանում էին:

Այնուամենայնիվ, օճառի օգտագործումը սկսել է գործել Եվրոպայում շատ ավելի վաղ: Եվրոպացիները դա օգտագործում էին իրենց որսած կենդանիներին մանրակրկիտ մաքրելու համար: Մասնավորապես, օճառի օգտագործումը տարածված էր Հռոմում և Հին Հունաստանում:

Բերանի խոռոչի մաքրություն

Միջնադարում բերանի խոռոչի խնամքի միջոցները կիրառվում էին խոտաբույսերի մանրացման միջոցով,որոնցից պատրաստում էին մածուկ: Ատամները կտորով էին մաքրում, որպեսզի սպիտակեցնեն ատամներն ու վերացնեն հոտը:  Ստորին խավի մարդիկ օգտագործում էին խոտաբույսեր, երիցուկ:

Զգեստապահարաններ և զուգարաններ

«Զգեստապահարան» տերմինը այն ժամանակ ընդհանուր տերմին էր, որը նկարագրում էր տան կամ ամրոցի սենյակը: Սովորաբար հագնվելու սենյակները օգտագործվում էին թանկարժեք իրեր և հագուստներ պահելու, ինչպես նաև դրանք որպես գաղտնի ելքեր օգտագործելու համար: Սովորական մարդիկ հագնում էին այնպիսի գործվածքների շորեր, ինչպիսիք են բուրդը, բամբակը, մորթին և կաշին: 

Շուտով հանդերձարանի առկայությունը նպաստեց նորաձևության առաջացմանը: Մինչ այդ, ցածր դասի մարդիկ պարբերաբար հագնում էին նույն մաշված և պոկված հագուստը: Նրանք հագուստները կարում կամ էլ նորն էին գնում միայն այն ժամանակ, երբ կարող էին իրենց թույլ տալ: Հագուստը լվանում էին մոտակա գետերում կամ դույլերի մեջ: Հագուստի կեղտից կամ հոտից ազատվելու համար լվացքի ջրին ավելացան հատուկ մանրացված խոտաբույսեր:

Չնայած այս առօրյային, այս միջոցները բավարար չէին երկար ժամանակ հագուստի օգտագործման համար: Ազնվականները օգտագործում էին մետաքսե և բնական մորթուց պատրաստված հագուստներ: Այս հագուստները թվում էին աներևակայելի գունեղ և հեքիաթային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել