Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 11-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 696, մահացության ցուցանիշը՝ 271:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 13 696
2. Ռուսաստան – 6150
3. Իրան - 3938
4. Ադրբեջան – 3323
5. Թուրքիա – 2880
6. Վրաստան – 317
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 271
2. Իրան – 224
3. Ռուսաստան – 104
4. Թուրքիա – 70
5. Ադրբեջան – 49
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 593 է, մահվան դեպքերինը՝ 1037:
Մեկ օրում առողջացածների թիվը 541 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33157, փաստացի բուժվողներինը՝ 6399 (մեկ օրում նվազել է 394-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



