Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



