Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 4-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 259, մահացության ցուցանիշը՝ 259:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 13 259
2. Ռուսաստան – 5903
3. Իրան - 3743
4. Ադրբեջան – 3243
5. Թուրքիա – 2783
6. Վրաստան – 296
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 259
2. Իրան – 210
3. Ռուսաստան – 98
4. Թուրքիա – 68
5. Ադրբեջան – 47
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 298 է, մահվան դեպքերինը՝ 996:
Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 372, փաստացի բուժվողներինը՝ 7930 (մեկ օրում նվազել է 321-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Հայաստանին նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



