Բոլորն ուղղակի հիացած էին, երբ հուլիսի 17-ին տեղի ունեցավ Բեատրիսի և Էդոարդու Մոցցի գաղտնի ու համեստ հարսանիքը:

Այդ ժամանակ ոչ ոք չհարցրեց, թե զույգն ինչու շտապեց ամուսնանալ, կարող էին սպասել պանդեմիայի ավարտին: 

Բոլորը որոշեցին, որ սա իրոք սեր է, զույգի համար կարևոր չէ ճոխությունը, նրանք ուղղակի ցանկանում են հարաբերություններն օրինականացնել:

 

Այդ պահին մարդիկ կենտրոնացած էին Բեատրիսի կերպարի վրա: Եղիսաբեթ II-ը տվել էր իր թագը, որով ինքն ու իր աղջիկն էին ամուսնացել, չէր խնայել նաև թանկարժեք քարերով զարդարված զգեստը, որը նույնպես տվել էր թոռնուհուն:


Բայց ընտանիքին մոտ մարդիկ շշուկներ են տարածել: Պարզվում է՝ հարսանիքը վաղ կազմակերպելու մեկ այլ պատճառ կար: Հղիությունն իր դերակատարությունն է ունեցել, որպեսզի շուտափույթ հարսանիք կազմակերպեն: 

 New Idea-ն հայտնում է.

- Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մոցցին պետք է շտապեին հարսանիքի հարցում, քանի որ Բեատրիսը հղի է: Զույգն այդ մասին հայտնել է թագուհուն, և վերջինս էլ թույլատրել է հարսանիք կազմակերպել, չնայած որ խնջույքը պետք է լիներ պանդեմիայի ավարտից հետ: Չնայած որ Բեատրիսի հղիության մասին լուրն անսպասելի էր բոլորի համար, այնուամենայնիվ թագուհին ուրախ էր: Այժմ Բուքինգհեմյան պալատը պատրաստվում է այդ լուրը հայտնել աշխարհին, սակայն սպասում են նորապսակների վերադարձին: 

Հիշեցնենք, որ Էդոարդո Մապելի Մոցցին նախկին ամուսնությունից տղա երեխա ունի, ով ապրելու է Բեատրիսի հետ միասին: 


Հայտնի է նաև, որ Բեատրիսի քույրը՝ արքայադուստր Եվգենիան, հիմա նույնպես հղի է և սպասում է իր առաջնեկին: Այնպես որ քույրերի երեխաների տարբերությունը մի քանի ամիս է լինելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել