Երբ հայտնի զույգը հայտարարեց ամուսնանալու իրենց մտադրության մասին, ամբողջ աշխարհը միայն մեկ հարց էր տալիս՝ ինչպիսին կլինի հարսնացուի զգեստը: Այդպես եղավ, երբ սենատոր Ջոն Ք. Քենեդին և հայտնի ամերիկյան ընտանիքից Ժակլին Բուվիերը հայտարարեցին իրենց նշանադրության մասին:
Հարսնացուն լուսանկարներում պայծառ ժպտում է՝ հենվելով փեսայի վրա, ով վստահ և արժանապատիվ տեսք ունի: Նրա զգեստը դարձավ լեգենդար, միլիոնավոր աղջիկներ երազում էին ամուսնանալ «ինչպես տիկին Քենեդիի հարսի զգեստն է», բայց, ինչպես հաճախ պատահում է, գեղեցիկ նկարի հետևում կա մի ամբողջ ոչ հաճելի պատմություն:

Ժակլին Քենեդին դարձավ նորաձևության վարպետ, բայց նրա հարսանեկան զգեստի հեղինակը նրա մայրն է: Կինը որպես դիզայներ ընտրեց Էնն Լոուին:
Մամուլում չի նշվել Էնն Լոուի անունը, ինչը տարօրինակ էր թվում, քանի որ լրագրողները քննարկում էին արարողությունը և հարսնացուի հարսանեկան զգեստն ամեն մանրուքով, բայց դիզայները զբաղվում էր ոչ միայն Ժակլինի հագուստով, այլև հարսնաքույրերի զգեստներով:
Անարդար էր, որ նա չկարողացավ վաստակել իր փառքի պահը կամ հայտնի դառնալ, քանի որ նա աֆրոամերիկացի էր: Չնայած որ Էնն Լոուն ամերիկյան էլիտայի շատ տիկնանց հագուստն է մոդելավորել, այդ թվում՝ Ռուզվելտի կնոջինը, նրա մասին շատ քչերը գիտեին:

Վերադառնանք զգեստին: Զգեստի աշխատանքներն սկսվեցին նշանադրությունից անմիջապես հետո. պետք է 7 շաբաթում այն պատրաստ լիներ:
Հարսնացուի ու հարսնաքույրերի հագուստն արդեն պատրաստ էր, երբ հարսանիքից 10 օր առաջ դերձակի ստուդիան լցվեց ջրով: Ամեն ինչ փչացել էր:
Այդ ժամանակ դիզայները հավաքեց իր ուժերը և 10 օրվա ընթացքում նոր զգեստ կարեց և վերականգնեց հարսնաքույրերի հագուստը:

Էնն ու նրա օգնականները 24 ժամ աշխատում էին: Իսկ Ժակլինը չգիտեր այդ պատահարի մասին: Դիզայներն իր աշխատանքի համար պահանջել է ընդամենը 500 դոլար, իսկ այլ դիզայներներ ավելի շատ կպահանջեին:
Ջոն Քենեդու և Ժակլին Բուվեյի հարսանիքը շատ շքեղ էր, ներկա է գտնվել նույնիսկ Հռոմի պապը: Հարսանիքը համեմատում էին թագադրության հետ, չնայած որ Ժակլինի ընտանիքը կողմ էր համեստ հարսանիքին: Այս խնդրին Ջոնի հայրը պատասխանեց, որ հարսնացուի ընտանիքը ուղղակի ամուսնացնում է իրենց աղջկան, իսկ ինքը այդ հարսանիքի միջոցով երկրին պետք է ծանոթացնի ԱՄՆ-ի ապագա առաջին տիկնոջ հետ:


