Բոլոր կանայք անդադար փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են գրավել տղամարդու ուշադրությունը, ում այդքան հավանում են: Շատ-շատերը տարբեր միջոցներ են կիրառում, սակայն անարդյունք:
Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ են սիրում տղամարդիկ: 

Գեղեցիկ մարմին

Տվյալ փաստը ցանկացած կին գիտի: Որքան էլ որ սովորական երևույթ է սա, ցանկացած տղամարդ աչքերով է սիրում: Տղամարդկանց դուր է գալիս գեղեցիկ մարմինը: Սակայն կան նաև տղամարդիկ, ովքեր նախընտրում են գեր կանանց: 

Դրական վերաբերմունք

Ոչ մի տղամարդու հաճելի չէ, թե ինչպես է կինը բողոքում իր կյանքից: Մարդիկ սիրում են ուրախ ու զվարթ կանանց: Այն կինը, ով ժպտում է, չի տառապում, սիրում է թեթև ապրել, կարող է գրավել ցանկացած տղամարդու: Գաղտնիք չէ, որ երջանկությունը ունի ձգողական ուժ:


Տարբեր հագուստ

Շատ տղամարդկանց դուր են գալիս փոփոխությունները, նրանք գնահատում են այն կանանց, ովքեր միատոն չեն: Երբ կինը հաճախ է փոխում սանրվածքը կամ հագուստը, դա տղամարդուն չափազանց հաճելի է լինում:

 

Մանիկյուր և պեդիկյուր

Մեր օրերում գոյություն ունեն տարբեր տեսակի խնամքի միջոցներ՝ թարթիչների լիցք, մանիկյուր, պեդիկյուր, էպիլյացիաների տարբեր տեսակներ: Տղամարդիկ երբեք չեն հասկանա, թե ինչպես են կանայք դիմանում այդ ցավերին գեղեցկության հասնելու համար: Սակայն այդ գործողությունները դուր են գալիս տղամարդկանց:


Անկախություն

Իհարկե, յուրաքանչյուր տղամարդ իր նախասիրություններն ունի կնոջ արտաքինի համար, բայց ցանկացած պարագայում տղամարդկանց համար կարևոր գործոն է կնոջ անկախությունը: Ցանկացած տղամարդու դուր է գալիս, երբ իր կողակիցը գիտի, թե ինչ է ուզում և ուր է գնում: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել