ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր, հանրապետության մի քանի տնտեսավարողների գործունեության կասեցման գործընթացին զուգահեռ, իրականացրել են մշտադիտարկումներ ու կրկնայցեր:

Խստացված ստուգայցեր են անցկացվել Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձոր քաղաքում: Այստեղ խանութների, հանրային սննդի օբյեկտների և սննդի արտադրությունների դիտարկումները ցույց են տվել, որ թեև հիմնականում ՀՀ պարետի որոշումներով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, սակայն որոշ տնտեսավարողների մոտ դեռևս առկա են ախտահանման աշխատանքների գրանցումների, ջերմաչափման, 10:00ից 12:00-ն միայն թոշակառուներին սպասարկելու, մարդկային կուտակումների, դիմակների համար նախատեսված փակ աղբաման ունենալու հետ կապված խնդիրներ։

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը ՍԱՏՄ-ն շարունակելու է, հայտնաբերված խախտումների վերաբերյալ արձանագրումները ներկայացվելու են պարետատուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել