Մայրուղի 66 (Route 66)․ այսպես են անվանում «ամերիկյան գլխավոր ճանապարհը»: Դրա հայտնվելը լրջորեն ազդեց Միացյալ Նահանգների տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: 4 հազար կիլոմետր երկարությամբ ասֆալտապատ ճանապարհը միացրեց Չիկագոն և Լոս Անջելեսը՝ փաստորեն, կապելով երկրի տարբեր ծայրերը: Այն հայտնի դարձավ XX դարի 50-60-ական թվականներին` շնորհիվ այն երգերի, որոնք դարձան հիթեր, ինչպես նաև հեռուստասերիալների շնորհիվ: Այժմ այն Ամերիկայի պատմության զգալի մասն է:

Մայրուղին բացվել է 1926 թվականի նոյեմբերի 11-ին

Ճանապարհային նշանները բացակայում էին մինչև 1927 թվականը, իսկ այն լրիվ ասֆալտապատվեց 1939 թվականին: 

Սկզբում ճանապարհը սկսվել է Չիկագոյից

Իլինոյս նահանգից անցնելով Միսուրին, Կանզասը, Օկլահոման, Տեխասը, Նյու Մեքսիկոն, Արիզոնան՝ ավարտվում է Լոս Անջելեսով: Ամբողջ երկարությունը 3940 կմ է:

 

1926 թվականին Միսուրիում դուրս եկավ մեքենաների քարտեզ

Այդ քարտեզում ճանապարհն անվանվեց US 60: Բայց հենց այս թիվն էր, որ բազմաթիվ հակասություններ առաջացրեց այլ նահանգների շրջանում, քանի որ նրանք նույնպես պլաններ ունեին իրենց ճանապարհների հետ կապված: Արդյունքում ճանապարհի գլխավոր ինժեները, որը հավատում էր համարակալությանը, առաջարկեց 66-ը, որը հաջողություններ ու ուրախություններ է խորհրդանշում:

 

Մայրուղու զարգացման վրա ազդել է նաև Մեծ ճգնաժամը

Շատերը հավատում էին, որ երջանկությունը Կալիֆոռնիայում է: Հենց այնտեղ էր, որ աղքատները ձգտում էին գոնե մի քանի դոլար վաստակել: Նրանք անցնում էին 66-րդ ճանապարհով հուսահատությամբ, բայց նաև հույսով: Ամերիկացիների համար Մայրուղի 66-ն իրականում դարձավ կյանքի ճանապարհ:


Մայրուղի 66-ն իր ամբողջ պատմության ընթացքում շատ փոփոխություններ է ունեցել

Ճանապարհային հատվածները և մայրուղու ընդհանուր երկարությունը փոխվել է: Փոփոխությունների մեծ մասը ուղղված էին երթևեկության արագացմանը, անվտանգության բարելավմանը և խոշոր քաղաքների շուրջ ճանապարհորդությունների ստեղծմանը: Նման փոփոխություններից մեկը տեղափոխեց մայրուղու արևմտյան ծայրը Լոս Անջելեսի կենտրոնից արևմուտք դեպի Սանտա Մոնիկա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել