13.41 Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի Սբ Պողոս-Պետրոսի տաճարում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է հրշեջ-փրկարարական ծառայության վարչության տնօրեն Լորան Ֆերլեն:

Դեպքի վայրում աշխատում է 104 հրշեջ, ներգրավված է 45 հրշեջ մեքենա:

 

12:43 Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում, գրում է meduza.io-ն: 

Դեպքի վայրում աշխատում է 70 հրշեջ: Կրակի տարածումը դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել:

Ինչպես պատմել են ականատեսները, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում: Պատճառների մասին դեռ չի հաղորդվում:

Նանտում գտնվող Սբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից:

 

Այս տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է վերականգնողական աշխատանքների իրականացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել