Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսը» մոտ է ֆրանսիական «Ամիենի» ու Ֆրանսիայի Մ-17 տարեկանների հավաքականի պաշտպան Ֆելքիս Նզուանգոյի հետ պայմանագիր կնքելուն:

Ֆրանսիական ֆուտբոլային հասարակությունը պատանի ֆուտբոլիստին անվանում է «նոր Վարան»՝ հաշվի առնելով նրա՝ խաղը կարդալու ունակություններն ու գնդակով աշխատանքը:

ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով, «Յուվեն» պատրաստ է տրանսֆերի դիմաց վճարել 3 մլն եվրո:

17-ամյա պաշտպանը «Ամիենի» հիմնական թիմում դեռ ոչ մի խաղի չի մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել