Asekose.am-ը գրում է․

Արդեն տեղեկացրել ենք, որ Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել․ խոսքը վերաբերում է Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին, ովքեր ի դեպ, ոստիկանության նախկին պետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն էին և հենց նա էլ նշանակել էր նրանց այդ պաշտոններում: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ թեման  վերաբերում է նաև նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, ով ծառայողական քննության շրջանակներում հրավիրվելու  է ոստիկանություն:

Այս լուրի համատեքստում ֆեյսբուքյան օգտատերերից շատերն են հիշել լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մասին․ Հիշեցնենք, որ գրառումը լրագրողն արել էր այն ժամանակ, երբ Արման Սարգսյանը դեռ ոստիկանապետի ժամականավոր պաշտոնակատար էր։ Այդ օրերին էր, որ  տեղի ունեցավ ոստիկանների անհասկանալի գործողությունները Արամ Վարդանյանի տանը, ինչը չէր տեղավորվում որևէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չուներ նոր Հայաստանի իրականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել