Tert.am-ը գրում է․

Կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Այսուհետ քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել