Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։ Այս մասին ՄԱԿ-ի Ժնեևի բաժնին կից Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության բնագավառում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է ria.ru-ն։

«Եթե երկրները շարունակեն առանց առողջապահության համակարգերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու բացել իրենց սահմանները, ապա մենք կբախվենք վատագույն սցենարի», - ասել է նա:

Նրա խոսքով՝ պետությունները պետք է կենտրոնանան իրենց առողջապահական համակարգերին աջակցելու վրա, որպեսզի կանխեն նոր դեպքերի հնարավոր աճը:

Չինաստանի իշխանությունները համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Վերջին տվյալներով՝ աշխարում արձանագրվել է կորոնավիրուսի 11 084 044 դեպք, որոնցից 526 310-ը՝ մահվան ելքով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել