Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ մինչև օրակարգին անցնելն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ: «771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած՝ ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի կորոնավիրուսային մասնագիտացված հիվանդանոց տեղափոխման»,- ասաց նա:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան: «Դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում: Ծանր վիճակում ունենք 502 հոգի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 հոգի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 22488 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 102736:

Փաստացի այս պահին բուժվում է 10625։

Վերջին տվյալներով ապաքինվել է 10797 անձ։

Ընդհանուր առմամբ, 528 պացիենտ մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել