ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 5.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի՝ տեղի ժամանակով 10:45-ին (երևանյան՝ 21:45):
Ինչպես հայտնում է ABC News-ը, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 290 կմ հեռավորությամբ:
Լոն Փայն շրջանի բնակիչները նշել են, որ թեև ցնցումներն «ինտենսիվ» են եղել, որևէ ավերածություն չի գրանցվել: Ցնցումներ են զգացվել նաև Լոս Անջելեսում:
Հիշեցնենք, որ նախօրեին հզոր երկրաշարժ էր գրանցվել Մեքսիկայում, որտեղ զոհ և վիրավոր էր գրանցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



