Հայտնի 46-ամյա նախկին սուպերմոդել Հայդի Կուլմը կիսվել է գաղտնիքներով, որոնք օգնում են նրան պահպանել երիտասարդությունը: Այս մասին նա պատմել է The Sun-ին տված հարցազրույցում:
Գերմանացի դերասանուհին և նախկին սուպերմոդելը խոստովանել է, որ լվանում է դեմքը 1.5 ֆունտ արժողությամբ Johnson’s Baby մանկական շամպունով:
Կլումը նշել է, որ դեմքը մաքրելու համար օգտագործում է մանկական շամպուն: Ըստ աստղի՝ այդ միջոցը նուրբ և արդյունավետ է, և, ի տարբերություն սովորական շամպունների՝ խոնավեցնում է մաշկը և վնասակար չէ աչքերի համար:
Մաշկի խնամքի մեկ այլ միջոց աստղն անվանել է արևապաշտպան միջոցների կանոնավոր օգտագործումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել