168.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության: Մեր խմբագրությունը քաղաքացու մտերիմների կողմից ստացել է լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել