38-ամյա Քեյթ Միդլթոնը և 37-ամյա արքայազն Ուիլյամն այսօր նշում են իրենց կրտսեր որդու՝ Լուիի ծննդյան օրը: Տղան երկու տարեկան է:

Ավանդույթի համաձայն՝ Քեմբրիջի դուքսերը կիսվել են ծննդյան լուսանկարներով: Լուսանկարները վերջերս նկարահանել է հենց Քեյթը, ով սիրում է լուսանկարչությունը: Նա «բռնեցրել» է Լուիին նկարչություն անելիս:
THE CROWN NETWORK

Այժմ Քեմբրիջի դուքսերը երեխաների հետ Նորֆոլկի իրենց հայրենի տանն են։ Ժառանգները հնարավորություն ունեն գտնվելու մաքուր օդում, խաղալ պալատի կողքին գտնվող տարածքում: Քեյթի խոսքով՝ Լուին սիրում է առավելագույն ժամանակն անցկացնել դրսում, ուստի զարմանալի չէ, որ նա չի նկարվել տանը:

Ապագա թագավորի և թագուհու ժառանգորդը ձեռքերը ներկել է  ծիածանի բոլոր գույներով, ինչը պատահական չէ. այն Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) աջակցության խորհրդանիշ է: Նման հուզիչ եղանակով Քեմբրիջի դուքսերը երախտագիտություն են հայտնել երկրի բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցներին, ովքեր պայքարում են կորոնավիրուսային վարակի դեմ:

Նկարները մեծ հուզմունք են առաջացրել բրիտանացիների և թագավորական ընտանիքի երկրպագուների շրջանում: Շատերը նշել են, որ Լուին ավելի ու ավելի է նմանվում մորը:

Դքսուհու լուսանկարչական հմտությունները գնահատում են նույնիսկ մասնագետները: Mirror-ի լուսանկարիչ Յան Ուոգլերը նշել է, որ Քեյթին հաջողվում է անել լուսանկարներ, որոնք հույզեր են փոխանցում: 

Կարանտինի պայմաններում Լուիի ծննդյան օրը կանցկացվի ընտանեկան նեղ շրջապատում: Քեյթը և Ուիլյամը հյուրերի չեն սպասում, բայց տեսազանգով կապ են հաստատելու են կազմակերպելու հարազատների` Էլիզաբեթ Երկրորդի, արքայազն Չարլզի և Սասեքսի դուքսերի հետ: Ըստ Ուիլյամի՝ տղան սիրում է շփվել տեսազանգերի միջոցով, միայն թե նա անընդհատ փորձում է սեղմել կոճակը զանգը ավարտելու համար:

Քեյթը ժառանգի համար տոնակատարությունը թեյի երեկույթի տեսքով կկազմակերպի: Դքսուհին խոստովանել է, որ սիրում է թխել: «Այն դարձել է մի տեսակ ավանդույթ: Սովորաբար ես չեմ քնում մինչև կեսգիշեր»,- հավաստիացրել է արքայազն Ուիլյամի կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել