Tert.am-ը գրում է․
Իսպանիայում առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում 849 հիվանդ է մահացել, գրում է ria.ru-ն։
Նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում գրանցվել է վարակման 9200 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 94 400 Է, որից 8189-ը՝ մահվան ելքով: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվում Է 5600 հիվանդ, 19 300 մարդ ապաքինվել է։
Մայրաքաղաք Մադրիդում համավարակի սկսվելուց ի վեր արձանագրվել է հիվանդության 27 500 դեպք, որից 3600-ը՝ մահվան ելքով: Կատալոնիայում գրանցված դեպքերի թիվը 18 800 է, 1700-ը՝ մահվան ելքով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/03/31/Coronavirus/3251064
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել