Aysor.am-ը գրում է.

Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տեղեկություններ առայժմ չկան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր թուրք գործընկերների հետ, բնականաբար, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1,5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին հիշատակեցի», - ասել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել