Tert.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իր պատմության մեջ երբեք նման ծանր իրավիճակում չի հայտնվել, ինչպես հիմա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Անդրադառնալով երեկ գլխավոր մարզչի աշխատանքը դադարեցնելուն՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ես հրաժարական չեմ տվել Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հրաժարական կարող է ներկայացնել այն մասնագետը, ով գոնե մեկ մրցափուլ անցել է, դրա համար տրամաբանական չէ խոսել հրաժարականի մասին: Եթե մարզիչն ընդամենը մեկ շաբաթ է եղել ազգային հավաքականի ղեկին, այստեղ հրաժարական չէր կարող լինել, եղել է պարզապես պայմանագրի խզում՝ երկկողմանի համաձայնությամբ»:

Հարցին, թե տեղեկություներ կան, որ Ժոզե Մոուրինիոյի նախկին օգնականն է հրավիրվելու որպես մարզիչ, այդ մասին ինքը տեղեկություն ունի՞, թե ոչ, Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, տեղյակ էլ լինեի, չէի պատասխանի»:

Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ այդ պատճառով է պայմանագիրը դադարեցվել իր հետ, Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ընդհանրապես»:

Հարցին, թե իր պայմանագիրը դեռևս չէր ավարտվել, այժմ, երբ երկկողմանի դադարեցվել է, ինչպե՞ս է Ֆեդերացիան իրեն վճարել՝ ամբողջ ծավալո՞վ, թե ոչ, Խաշմանյանն ասաց. «Ոչ մի խնդիր չի եղել, դա ներքին խոհանոց է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել